ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը, ով ավելի հայտնի է, որպես Վստրեչի Ապեր, օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատարանի որոշումն այսօր բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
ՀԺ-ի տեղեկություններով Վարդանյանն ազատ է արձակվել 2 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ Վարդանյանի՝ կալանավորման որոշումը կայացրել էր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:
--00--ԱՀ