ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 3-ին դատավորներ նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել:
Մասնավորապես, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
--00—ԼՄ