Հայրենիքի զիջումը շարունակվում է, իշխանությունը պառակտել է հանրությանը` սերմանելով ատելություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Հայրենիքի զիջումը շարունակվում է, իշխանությունը պառակտել է հանրությանը` սերմանելով ատելություն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Վարդապետի կարծիքով, Հայաստանն ու Արցախը ներկայումս դժվարին, ճգնաժամային իրավիճակում են գտնվում։ Ըստ նրա՝ հաճախ ճգնաժամերը կարելի է օգտագործել որպես վերելքի խթան, բայց, չգիտես ինչու, մենք կոտրվում ենք։

Զարգարյանը խոսեց նաև իշխանություն-եկեղեցի բարդ հարաբերությունների մասին, ըստ նրա՝ իշխանությունը խրտնում է, երբ եկեղեցին խոսում է ազգային խնդիրների, հայրենիքի զիջման և հասարակության մեջ արմատավորված արատավոր բարքերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ