ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքների՝ Ռուսթավիի և Իջևանի քաղաքապետները ստորագրել են բարեկամության հուշագիր։ Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն։
Փաստաթուղթը ստորագրել են Նինո Լացաբիձեն և Արթուր Ճաղարյանը։ Արարողությանը մասնակցելու և բանակցություններ վարելու համար Վրաստան է ժամանել Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը։
«Մեր քաղաքի զարգացման այս փուլում կարևոր է միջազգային հարաբերությունների հաստատումը և նոր քաղաքների հետ բարեկամությունը»,-ասել է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն:
Հուշագիրը վերաբերում է տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման և քաղաքաշինության տարբեր հարցերի շուրջ համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։
--00—ՅՄ