ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հենց Երևանում պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը։
Նա մեջբերել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որն ասել էր, որ ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում։
«Երբ Երևանում պատրաստ լինեն, Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա վերադառնալ կոնկրետ աշխատանքին՝ պարզաբանելու Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման կոնկրետ ձևերը և այլ մանրամասներ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դա Երևանի հարցն է, քանի որ առաքելությունը գործելու է Հայաստանի տարածքում»,- հավելել է Զախարովան։
--00—ԶՀ