ՀԱՊԿ-ում «ձայնից զրկվելու» մասին դրույթ կա․ Զախարովան՝ ՀՀ-ի կողմից անդամավճարները չտրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստանը կվճարի ՀԱՊԿ անդամավճարը, թե ոչ, դիմեք պաշտոնական Երևանին, այս կամ այն պատասխանը ստանալու դեպքում նաև՝ կարելի է հարցնել, թե ինչու։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ բացատրելով Հայաստանի պարտավորությունները չկատարելու հետևանքները։

«Ռուսաստանը ֆինանսավորում է ՀԱՊԿ բյուջեի կեսը, մյուս դաշնակիցները՝ հավասարապես՝ 10 տոկոս։ Այս տարի վճարումից ձեռնպահ մնալու ձևեր չեն տրամադրվում։ Ինչպես այլ միջազգային կազմակերպությունների դեպքում, այնպես էլ ՀԱՊԿ-ում, 2 տարի շարունակ անդամավճար չմուծելու դեպքում որոշումներ կարող են ընդունվել, ընդհուպ՝ զրկել ձայնի իրավունքից»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ