ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ապրիլ 10-ին ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի կազմակերպությամբ տեղի ունեցավ իր ժողովրդական հավաք-հանդիպում շրջանի հայ բնակչության հետ, որին մասնակցում էին շուրջ 700 հայրենակիցներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում ներկայացրել եմ զեկույց Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, ապա պատասխանել մեր հայրենակիցների բազմաթիվհարցերին:
Հատկապես վերջին շրջանում Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած այցելությունները և համայնքի ներկայացուցիչների հետ շփումները ցույց են տալիս, որ չնայած աղետալի պատերազմին և հուսալքությանը, մեր ազգն ունի նոր որակի պետություն կերտելու հսկայական ներուժ:
--00—ՍՊ