ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրելու համար բերման ենթարկված դիզայներ Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը Ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ բեմ է բարձրացել, վերցրել Ադրբեջանի դրոշը և այրել այն, ինչից հետո վերջինիս տարել էին ոստիկանության Շահումյանի բաժին:
--00—ՅՄ