Ապրիլի 24-ից մայիսի 10-ը տեղի կունենա Գյումրու միջազգային թատերական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

56

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը տեղի կունենա Գյումրու միջազգային թատերական փառատոնը, մի տանիքի ներքո մեկտեղվելու են երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր՝ մայրաքաղաք Երեւանից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:

Փառատոնի շնորհիվ գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն կստանա հաղորդակից դառնալու հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումներին:

Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու նաև «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ:

--00—ԼՄ