ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Նիկո՜լ, բա Ալիևը ինչի՞ էր դեմ Մադրիդյան սկզբունքներին. «խաղը պրծել է», երբ դու դարձար վարչապետ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ստախոսությամբ է զբաղված և մոլորեցնում է քաղաքացիներին, այն դեպքում, երբ ինքն է բանակցությունները տապալել, միջնորդներին վերջնագրեր ներկայացրել և անթույլատրելի հայտարարություններ արել։
Շարմազանովի կարծիքով, ներկայումս Հայաստանի անկախությունը կասկածի տակ է։ Ըստ նրա՝ Փաշինյանը Հայաստանը վիլայեթ է դարձնում՝ կյանքի կոչելով էրդողանի և Ալիևի ծրագրերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ