ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 20-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սուդանում ընթացող զինված բախման կողմերի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը թե՛ Սուդանի արագ արձագանքման ուժերի (HDK) ղեկավարին, թե՛ Սուդանի անկախության խորհդրի նախագահին և նախագահի օգնականին հայտնել է Թուրքիայի անհանգստությունը տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և կողմերին կոչ արել խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է Սուդանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հանդես գալ որպես միջնորդ պետություն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
--00—ՅՄ