ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Շվեդիայի «Դեմոկրատական կուսակցության» անդամ և խորհրդարանի պատգամավոր Բյորն Սոդերը հայտարարել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիան նախ և առաջ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գրում է ermenihaber.am-ը։
«Առաջընթաց ապահովելու համար Թուրքիան պետք է առերեսվի անցյալի հետ և դա կլինի Հայաստանի հետ հարարբերությունների կարգավորման առաջին քայլը։
Եվ ցանկացած անհատական քննարկում կամ գործողություն,որը միտված է կանխելու այսպիսի հանցագործությունները կնպաստի բոլորի խաղաղ ապագային»,- նշել է Սոդերը։
--00—ԼՄ