ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Կիպրոսի Հանրապետության կոմունիստական «Աշխատավորների առաջադիմական կուսակցությունը»՝ (AKEL) Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։
Կուսակցությունը կոչ արել ժամանակակից աշխարհի բոլոր երկրներին և հատկապես Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Հարավգի» թերթի հրապարակված վերոհիշյալ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանությունը սև բիծ է պատմության էջերում»։ «AKEL»-ը իր զորակցությունն է հայտնել ողջ աշխարհի, ինչպես նաև Կիպրոսում բնակվող հայերին։
Նշենք, որ Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1982-ին։
--00—ԼՄ