ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռենատա Ալտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,-գրել է Ալտը։
--00—ՅՄ