ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, ապրիլի 28-ին անցկացվել է խորհրդակցություն։ Մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները։
Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ ավելի բարձրացվի, և մանդատի շրջանակում աջակցություն ստանա կարիքն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի։ Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել ռազմավարական առաջնահերթ ուղղությունները։
--00—ԶՀ