ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Flyone Armenia ավիաընկերության Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Քիշնևում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի կողմից Flyone Armenia-ի համար օդային տարածքը փակվել էր։
Նշենք, ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր 23.10-ին։
«Զվարթոց» օդանավակայանը հաղորդում է՝ Flyone Armenia-ի Փարիզ-Երևան չվերթը գիշերը Քիշնևից թռել է Երևան և վայրէջք կատարել «Զվարթնոցում»:
--00—ՍՊ