Դուք ամեն օր ու ժամ ձեր աշխատանքով նպաստում եք մեր երկրի առողջացմանը․ ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է աշխատավորների միջազգային օրը՝ դիմելով բժիշկներին․



«Բժշկական համալսարանի սիրելի աշխատակիցներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝անձնվեր ու պիտանի աշխատանքի համար...

Մեծահարգ բուժաշխատողներ,

ԵՊԲՀ սիրելի աշխատակիցներ, դասախոսներ շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի առթիվ...

Դուք այն եզակիներից եք, որ ամեն օր ու ժամ ձեր աշխատանքով նպաստում եք մեր Երկրի առողջացմանը:

Ուզում եմ, որ մեր աշխատանքային օրացույցում խաղաղ օրերը և մարդկանց առողջ ժպիտներն անհաշվելի լինեն...

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, ավագ և կրտսեր գործընկերներ բառերով դժվար է նկարագրել ձեր աշխատանքի բարդությունները․․․ պարզապես իմ երախտիքի խոսքն եմ ուզում հղել այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր, բարձր պահելով Բժշկի պատիվը, անմնացորդ նվիրումով անդադար ու անտրտուն կատարում են աստվածահաճո իրենց առաքելությունը:

Չկասկածեք, վստահ եղեք, որ յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում:

Ամենակարևորը՝ եղեք առողջ և գնահատված»,- գրել է նա։ 

--00—ՍՊ