Թուրքիան կրկին փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

թ

FlyONE Armenia-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիան կրկին փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար․



«Հարգելի ուղևորներ,

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը:

Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ helpdesk.am@flyone.eu էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը մեզնից անկախ հանգամանքներով պատճառված անհանգստության համար»։ 



Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ 



--00—ՍՊ