ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Սոթքի հանքի աշխատակիցների՝ պարապուրդում գտնվելու և աշխատանքից ազատվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունից։
Նշենք, որ նման կարծիք հայտնել էր Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ընթացքում։
«Աշխատակիցները ուղարկվել են հարկադիր վճարովի պարապուրդի»,- ավելացրեց ընկերության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից հանքի աշխատանքները դադարեցված են ադրբեջանական կողմի պարբերաբար հնչող կրակոցների պատճառով։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ