ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հանրապետության դեսպանների տարեկան համաժողովին հայտարարել է, որ Փարիզը մոբիլիզացնում է իր ուժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար։
Կոլոննայի խոսքերով, դա թույլ կտա երկու երկրների միջև սահմանազատում իրականացնել, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրել իր հայրենիքում՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը:
«Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտահոսք հրահրելու համար Ադրբեջանի «խեղդելու» քաղաքականությունը անօրինական է, ինչպես արդեն սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը, և նաև անբարոյական է»,-ասել է նա։
--00—ՅՄ