ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, նշել է, որ երկու ժողովուրդների կապերն անխախտելի են, ու չպետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք երկու երկրների շահերից չեն բխում:
Նշենք, Ալիևը ասել էր՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։
Թեհրանը պատրաստ է Բաքվի հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով․
«Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ դիվանագիտությանը: Ամբիոնների հետևից արվող հայտարարությունները չեն նպաստում հարցի լուծմանը: Մենք շեշտում ենք բարիդրացիականության պահպանման անհրաժեշտությունը: Չպետք է թույլ տալ, որ իրավիճակից օգտվեն այն կողմերը, որոնք լարվածություն են ցանկանում Թեհրանի և Բաքվի հարաբերություններում»,- ասել է խոսնակը:
Նա նաև հաստատել է ադրբեջանցի դիվանագետների արտաքսման լուրը՝ նշելով՝ դա արվել է ի պատասխան իրանցի դիվանագետներին արտաքսելու Ադրբեջանի ոչ կառուցողական քայլի:
--00—ՍՊ