ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները։
Հաշվետվությունն ընդգրկում է նաև հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման 2021-2023 թվականների ծրագրում կատարված փոփոխությունների, և բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում իրականացված տեղեկատվությունը:
--00—ՅՄ