ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Ուկրաինան գիշերը լայնամասշտաբ հրթիռակոծության է ենթարկվել: Սա այս ամսվա սկզբից արդեն 8-րդ զանգվածային հարձակումն է: Երկրի տարբեր մարզերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, Կիևում պայթյուններ են տեղի ունեցել: Ուկրաինական տարածքի վրա արձակվել է օդային, ծովային և ցամաքային տեղակայման տարբեր տեսակի 18 հրթիռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին իր Telegram ալիքում:
Ըստ ԶՈւ գլխավոր հրամանատարի՝ տեղի ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինային հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններից: ՄիԳ-31Կ վեց ինքնաթիռներից արձակվել է վեց Խ-47Մ2 «Կինժալ» գերձայնային հրթիռ, ինը «Կալիբր» թևավոր հրթիռ, իսկ «Ս-400», «Իսկանդեր-Մ» համակարգերից՝ 3 հրթիռ: Զալուժնիի պնդմամբ՝ բոլոր 18 հրթիռները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ