ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ սկսել է ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պրիգոժինը հայտնել է Telegram ալիքում հրապարակված տեսանյութում:
«Մենք դուրս ենք բերում մարտական ստորաբաժանումները Բախմուտից… Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կտեղափոխվի թիկունքի ճամբարներ: Մենք դիրքերը փոխանցում ենք զինվորականներին, բայց եթե զինվորականների համար դժվար լինի, ապա մենք կթողնենք այն մարդկանց, որոնք գլխավոր դեր են ունեցել Բախմուտի գրավման գործում», - ասել է Պրիգոժինը։
«Վագներ»-ի ղեկավարը Բախմուտի գրավման մասին հայտարարել էր մայիսի 20-ին: Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել քաղաքի հանձնումը, սակայն այս շաբաթ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր զեկույցներում չի հիշատակում Բախմուտում ռազմական գործողությունները:
--00—ԶՀ