ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Սևիլյան» ու «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղացին հիմնական ժամանակում: Վլահովիչի գոլին իսպանական թիմը պատասխանեց Սուսոյի գոլով:
Առաջին խաղում նույնպես թիմերը փոխանակել էին մեկական գնդակ ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի 5-րդ րոպեին Լամելան առաջ մղեց «Սևիլյային»:
Այսպիսով, եզրափակիչում «Սևիլյան» կմրցի «Ռոմայի» հետ: Գրում է Armsport-ը։
Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում մայիսի 31-ին:
--00—ՍՊ