ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ վերընտրվելու դեպքում չի առաջադրի իր թեկնածությունը նախագահական երրորդ ժամկետի համար:
Թուրքիայում նախագահը կարող է ընտրվել երկու անգամ, իսկ Էրդողանի առաջին ժամկետն արդեն ավարտվել է։
Ի պատասխան հաղորդավարուհու՝ երկիրը մինչեւ 2033 թվականը ղեկավարելու հնարավորության մասին հարցին, Թուրքիայի գործող նախագահը հայտարարել է՝ երկրորդ ժամկետով վերընտրվելով՝ այդ գործընթացը բարեհաջող կավարտվի։
--00—ՍՊ