ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Գորիս և հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապօգնության երեք մեքենա՝ հիվանդներով։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
«Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է հասցվել 240 տոննա մարդասիրական օգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Մենք միասնական ենք» հիմնադրամի հետ խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել Մարտակերտի դպրոցներում և մանկապարտեզներում։
--00—ՍՊ