ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը արդեն դուրս են գրվել: Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանից։
Մյուս 3 սաները, նախնական տվյալներով, դուրս կգրվեն այսօր երեկոյան։
--00—ՅՄ