ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Քիչ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխաները տեղափոխվել են «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից։ Նրանք 8-11 տարեկան են և հիվանդանոց են ընդունվել «սննդային թունավորում» ախտանիշով։
Բժիշկներն այս պահին հետազոտում են երեխաներին։ Հիվանդանոց են ժամանում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է տեղափոխված երեխաների ինքնությունը։
--00--ԱԹ