ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել․
«Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ»։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը:
Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանն առաջին անգամ անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։
--00—ՅՄ