ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի տների, տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Այսօր առավոտյան Մոսկվայի մարզի որոշ շրջանների բնակիչներ պայթյունների ձայներ են լսել։ Աշխատում է ՀՕՊ-ը։ Նահանգապետ Վորոբյովի խոսքով՝ դեպի Մոսկվա ուղարկված մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել։
Նշվում է, որ այս պահին Մոսկվայում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ոչ ոք լրջորեն չի տուժել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում միջոցառումներ են անցկացվել ԱԹՍ-ի հարվածից տուժած բնակիչների տարհանման ուղղությամբ։
Հատուկ ծառայությունների աշխատանքի ավարտից անմիջապես հետո բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ։
--00—ՍՊ