ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Ռուսաստանի ԱԳՆ-ն «Վագների» զինված ապստամբության փորձի ֆոնին՝ նախազգուշացրել է Արևմուտքի երկրներին՝ զերծ մնալ ռուսատյաց նպատակներին հասնելու համար ներռուսական իրավիճակի հնարավոր օգտագործման մասին ցանկացած ակնարկից։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ռուսական հասարակությունը վճռականորեն աջակցում է նախագահին, իսկ դավադիրների ապստամբությունը ձեռնտու է ՌԴ արտաքին թշնամիներին։ Մոտ ժամանակներս իրավիճակը կգտնի իր լուծումը՝ արժանի ռուս ժողովրդի և ռուսական պետության դարավոր իմաստությանը»։
--00--ՍՊ