ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ իշխանության կուլիսներում բուռն քննարկվում է պաշտոնների բաժանման թեման։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ նախագահական ընտրություններում հաղթելով երրորդ անգամ նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կառավարության իր նոր կազմում անակնկալ անուններ ներառել։
Կուլիսներում պնդում են, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, կրկին կդառնա էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Նշվում է, որ առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան չի ցանկանում շարունակել պաշտոնավարումը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ