ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Այսօր հնարավորություն ունեցանք Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը ներկայացնել Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ խոսնակ Հակոբ Արշակյանը․
«Հյուրերի ընտրությամբ սկզբում այցելեցինք Սևանավանք պատմամշակութային վանական համալիր։
Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այսօր Սևանավանքը Հայաստանի ճանաչված պատմամշակութային և զբոսաշրջային վայրերից մեկն է:
Այցելեցինք նաև Գառնու հեթանոսական տաճար և և Գեղարդի վանական համալիր։ Գառնու հեթանոսական տաճարը 2011թվականին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինա Մերկուրի միջազգային մրցանակին:
Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։
Գեղարդում Ուրշկա Կլակոչար Զուպանչիչին պատիվ ունեցա նվիրել ՀՀ կենտրոնական բանկի թողարկած «Սուրբ Գեղարդ» արծաթյա հուշամեդալ։
Ավանդության համաձայն, Գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ պահվել է քրիստոնյա համայնքներում։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։
Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում»,- գրել է նա։
--00—ՍՊ