ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է:
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունն այսօր հայտնել էր, որ դատախազի որոշմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ:
Որոշում էր կայացվել նրան ձերբակալելու և կալանքը որպես խափանման միջոց միջնորդություն ներկայացնելու մասին:
Ավելի վաղ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին։
--00—ՍՊ