ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հայկական պատվիրակությունը Բաքվում մասնակցում Է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին։ Այդ մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ–ից։
Նիստի ընթացքում քննարկվելու է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը:
«Մեր տեղեկություններով՝ հայկական պատվիրակությունը գլխավորում է սահմանապահ զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Հայաստանի ներկայացուցիչները Բաքու են մեկնել Մոսկվայից»,-գրում է լրատվամիջոցը։
--00—ՅՄ