ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Թուրքիայում էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2018-ից ի վեր տրանսանատոլիական գազատարով (TANAP) իրականացված մատակարարումների տվյալները: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ վերոհիշյալ գազատարով ընդհանուր առմամբ մատակարարվել է 46 մլրդ խմ գազ, որից 22-ը՝ Թուրքիա, 24-ը՝ Եվրոպա: Միայն անցած տարի Ադրբեջանից Թուրքիա գազամատակարարման ծավալը կազմել է 9 մլրդ խմ:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մեմեդովը ընթացիկ տարվա մատակարարումների մասին խոսելիս, նշել է, որ այն դեպի Թուրքիա կազմելու է շուրջ 10.2, իսկ դեպի Եվրոպա՝ 12 մլրդ խմ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ