ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Նոյեմբերի 23-ին Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը զրուցել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ:
Բուրավովը, անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին, ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին: Նա նշել է, որ 2022-ին առևտրաշրջանառությունը կազմել է 65 մլրդ դոլար:
«Այս տարի (2023) ևս նույն կերպ կլինի: Մենք կպահպանենք դինամիկան».-հավելել է ռուս դիվանագետը:
Բուրավովը, խոսելով երկու երկրների միջև բնական գազի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասել է նաև, որ դրանք կյանքի կոչելու նպատակով մանրամասն քննարկումներ են ընթանում: Խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում գազային հաբ ստեղծելու հայտարարության մասին է:
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ