ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության մամուլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։
Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։
Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։
--00--ՍՊ