Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող երկաթգծի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ե.p

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը:

 Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը՝ նշելով, որ քննարկումը եղել է իրանցի գործընկեր Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ՝ Թեհրան կատարած այցի շրջանակում:

 «Մեր քննարկումների թեման երկաթուղային գծի կառուցումն էր, որը Իրանի տարածքով ուղիղ ցամաքային կապ կապահովի «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Բացի այդ, մենք քննարկել ենք Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանական երկաթուղիների» ձեռնարկած քայլերի, ինչպես նաև մեր ապագա ծրագրերի մասին»,- գրել է Ռուստամովը։

 --00—ԼՀ