ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանն առաջարկ է ուղարկել Ադրբեջանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրի վերաբերյալ։ Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության վրա»,- ասաց Խանդանյանը և հավելեց, որ դեռևս Բաքվից արձագանք չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ