ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կրանոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է ռուսական թիմի անցկացրած մրցաշրջանի, լավագույն ասիստենտ և կիսապաշտպան ճանաչվելու, ավագի թևկապը կրելու պատասխանատվության և Գեորգի Հարությունկանի՝ գլխավոր թիմ տեղափոխության մասին։
«Դժվար մրցաշրջան էր Կրասնոդարի համար։ Անձամբ ինձ համար մրցաշրջանը հաջողված էր, քանի որ դարձա լավագույն կիսապաշտպան։ Շնորհակալ եմ մարզչին վստահության համար»,-ասել է Սպերցյանը։
Խոսելով հավաքականի առաջիկա խաղի մասին «Կրանոդարի» ֆուտբոլիստն ասել է․
«Շատ էի կարոտել Հայաստանն ու թիմակիցներիս։ Դրական տրամադրությամբ պատրաստվում ենք առաջիկա հանդիպմանը»,-ասել է Սպերցյանը, փոխանցում է Armsport-ը։
--00—ՍՊ