Սպերցյանի գոլի շնորհիվ Կրասնոդարն առաջին կեսից հետո հաղթում է Նիժնի Նովգորոդի Պարիին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

dd

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ Նիժնի Նովգորոդի «Պարի» թիմի դեմ խաղում։

Կրասնոդար քաղաքում ընթացող խաղում Սպերցյանն աչքի է ընկել հանդիպման 29-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով մրցակցի ձեռքով խաղի արդյունքում նշանակված 11-մետրանոցը, փոխանցում է armsport-ը։ 

Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության առաջին երկու տուրերում երկու հաղթանակ է տարել Մոսկվայի «Դինամոյի» (3:1) և «Սոչիի» (2:0) նկատմամբ: Նիժնի Նովգորոդի «Պարին» մեկ միավոր է վաստակել․1-ին տուրում Սերգեյ Յուրանի թիմը սեփական հարկի տակ պարտվել է «Զենիթին» (0:2), իսկ մեկ շաբաթ անց մրցակցի հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ուրալի» հետ (0:0):

--00—ՍՊ