ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանը հարստացավ մեծանուն քանդակագործ, նկարիչ Ղուկաս Չուբարյանի գործերից ևս մեկով։ Այսօր՝ հանճարեղ քանդակագործի 100-ամյակի օրը, Երևանի մանկական այգում տեղադրվեց նրա «Սուրբ եղիցի անունը քո» վերնագրված ինքնատիպ արձանը՝ որպես քանդակագործի հավերժական գործի ևս մեկ վկայություն»։
--00--ԶՀ