ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել վրացական քաղաքականությանը։
Երրորդ նախագահը նշել է՝ չնայած իր առողջական վիճակին, մտադիր է ուկրաինական քաղաքականությանը զուգահեռ շատ ակտիվ ներգրավվել նաև վրացական քաղաքականությունում:
«Ոչ թե պետք է ձեռքերը ծալած սպասենք Ուկրաինայի հաղթանակին, այլ պետք է ակտիվորեն մոտենալ հաղթանակին՝ մեր նորարարական և խիզախ գործողություններով: Այսօրվանից մտադիր եմ մասնակցել բոլոր «դատավարություններին», որոնց ֆիզիկապես կկարողանամ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաակաշվիլին, փոխանցում է Ալիք Մեդիան։
--00—ՍՊ