ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ուկրաինայի կառավարությունը Գերագույն Ռադայից հետ է վերցրել Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում նշանակելու դիմումը: Այդ մասին ապրիլի 28-ին հայտնել է «Ցենզոր» պարբերականը, փոխանցում է ТАСС-ը:
Ուկրաինացի լրագրող, պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովի խոսքով՝ քանի որ նախագահական խմբակցությունում չկա պատշաճ աջակցություն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է հրապարակավ հանդես չգալ Սաակաշվիլիին աջակցելու օգտին. «Հնարավոր է, որ ինչ-որ բան կփոխվի, ի վերջո, նախագահին այժմ կառավարում են զգացմունքները»:
Ներկայումս, ըստ Բուտուսովի տվյալների, դիտարկվում է Օդեսայում Սաակաշվիլիի՝ որպես «Ժողովրդի ծառա» ուկրաինական քաղաքական կուսակցության թեկնածու առաջադրելու տարբերակը: