ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կշարունակվի հունիսի 27-ին։ Այս մասին նույն հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
Իր հերթին, Փաշինյանն էլ հայտարարել է, որ այդ նիստին նա կպատասխանի պատգամավորների հարցերին, սահմանափակում չի լինի։
--00--ԶՀ