ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հայաստանի գործող Սահմանադրությունը 200-ից ավելի հոդվածներ ունի, որի մի միտքը փոխելն անգամ սահմանադրական փոփոխություն է։ Այս իշխանության ղեկավարման օրոք մի անգամ հակասահմանադրական ճանապարհով փոխվեց ՍԴ-ի մասին կարգավորումը, հիմա, սակայն իրավիճակն այլ է։ Այս մասին 24News-ի եթերում նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Բոլորը կարկամեցին, երբ այս վարչախմբի ղեկավարը հայտարարեց, թե նոր սահմանադրություն է պետք։ Պարզ է՝ ի՞նչ է փոխվելու՝ սահմանադրության նախաբանը՝ հղումը Անկախության հռչակագրին, որը մեր անկախ պետության ծննդյան վկայականն է։ Այն ընդունել է այն Գերագույն Խորհուրդը, որին ներկայացված էին Արցախից եկած պատգամավորները», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ