ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news
Ամերիկայի Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում որևէ կոնկրետ թեկնածուի առաջադրելու գործով չի զբաղվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 20-ին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք շատ սերտ խորհրդակցություններ ենք անցկացնում մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու, թե ուր ենք ուզում գնալ ՆԱՏՕ-ի և նրա ղեկավարության հետ»,-ասել է Բլինկենը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ