ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ՁՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։
Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ նախարարության հետ համագործակցությունը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինի շարունակական։
Հանդիպման ժամանակ քննարկվել է կոմբինատի առկա վիճակը, ընթացիկ աշխատանքները, զարգացման հեռանկարները։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու բաց, թափանցիկ աշխատանքը։
--00--ԶՀ